.png)
Ոչ մի խոչընդոտ մեզ չի խանգարելու հասնել մեր նպատակին. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարկիսով (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարկիսովը անդրադարձել է Արտաշատում կուսակցության անդամների նկատմամբ այսօր առավոտվանից իրականացվող քաղաքական հետապնդումներին։ Նա նշել է, որ վայրն իշխանությունները պատահականորեն չեն ընտրել. «Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում էր ապրիլի 19-ին Արտաշատում իրազեկման ակցիա անցկացնել, որը, սակայն, իշխանությունները ցանկանում են թույլ չտալ, արդեն հայտնել են, իբրև այդ օրն այլ միջոցառում է նախատեսված։
Ինչ էլ լինի, սակայն, ինչպես նշել է Լևոն Սարկիսովը, «Ուժեղ Հայաստանը» պայքարը շարունակելու է.
«Փոքրիկ խմբակը դիմում է հնարավոր բոլոր ապօրինություններին, վարչական ռեսուրս է օգտագործում, թիրախավորում է գլխավոր ընդդիմադիր ուժին, բայց մի բանում վստահ ենք՝ ոչ մի խոչընդոտ մեզ չի խանգարելու հասնել մեր նպատակին, ոչինչ մեզ չի շեղելու մեր հաղթական ուղուց»։