.png)
Առավոտվանից արշավ է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ, խուզարկություններ են, բերման ենթարկվածներ կան. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
Գոհար Մելոյանը հրատապ ահազանգով է դիմել՝ տեսանյութ հրապարակելով։
«Առավոտվանից արշավ է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ։ Խուզարկություններ են, մեր համակիրներին են բերման ենթարկել և մեր ցուցակի կին ներկայացուցչի։
Մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել, և հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը։
Մենք հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե, ուղղակի ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց՝ նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»,-նշել է նա։
Գոհար Մելոյանը աջակցություն և ԶԼՄ-ների կողմից լուսաբանում է խնդրել. «Ինչ արած, մինչև հունիսի 7-ը ճանապարհ ունենք անցնելու»։