«Անթույլատրելի ենք համարում ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը». «Միասնության թևեր»
17/04/2026 00:07

«Անթույլատրելի ենք համարում ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը». «Միասնության թևեր»

 «Միասնության թևեր» կուսակցության հայտարարությունը.

«Միասնության թևեր» կուսակցության համար անթույլատրելի է «ընտրակաշառք» երևույթն առհասարակ: Սա հատուկ ենք արձանագրում, որպեսզի որևէ մեկը չփորձի աղավաղել մեր այս հայտարարությունը: Եթե որևէ մեկը փորձի ձայներ գնել կամ ընտրակաշռք տալ, մենք ինքներս այդ անձանց նկատմամբ իրավական ընթացակարգեր նախաձեռնելու պահանջ կներկայացնենք:

Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին և համակիրներին իրավաբանական օգնությունից զրկելու փաստերը, փաստաբանի մուտքն իր վստահորդի մոտ չթույլատրելն իշխանության կողմից օրենքից դուրս գործելու և իբր ուժ ցուցադրելու անօրինական դրսևորում է։ Ըստ նշված կուսակցության` վաղ առավոտից ձերբակալվածների մի մասի մոտ փաստաբանի մուտքը թույլատրվել է խոչընդոտներով` օրվա տարբեր ժամերի, իսկ մյուս մի մասն էլ մինչ այս պահը չունի փաստաբանի հետ հանդիպելու հնարավորություն:

Ակնհայտ է, որ իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է, ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է: Քաղաքականությունն օրենքի տիրույթ է, և մենք անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը:

Արդարությունը գալիս է վերացնելու պրակտիկան, երբ իրավապահ մարմիններն օգտագործվում են քաղաքական նպատակներով, մարդու իրավունքները ոտնահարելու հաշվին դիվիդենտներ հավաքելը»:

 

«Անթույլատրելի ենք համարում ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը». «Միասնության թևեր»