.jpg)
Էսքան ժամանակ մի բան են խոսք տվել ու արել, հետո կասենք, թե ինչ. Նարեկ Կարապետյան
Հակակոռուպցիոն դատարանում, ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Նրա աջակիցները դատարանի բակում են։ Քիչ առաջ նաև լարված իրավիճակ ստեղծվեց։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ իշխանության մոտ սովորություն է՝ խոսք են տալիս, վերջում տեղի է ունենում հակառակը․
«Էսքան ժամանակ մի բան են խոսք տվել ու արել, հետո կասենք, թե ինչ։ Ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300,000 գլուխ ունեցող կուսակցությունն իրենք են, այն 300,000-ը, որ ուզում են բերել մեր երկիր»։
Կարապետյանը նշեց՝ երբ ՔՊ-ն խոսում է կուսակցությունը չգրանցելու մասին, քաղաքացիները կարող են վստահ լինել, որ ՔՊ-ն համոզված է՝ պարտվելու է։
«Ընտրություններում հաղթելու այլընտրանք կա, բայց մեր հույսը այն է, որ մեր երկիրը ժողովրդավարության ճանապարհով գնա»,-հայտարարեց Կարապետյանը։