.jpg)
«Առաջարկում ենք կազմակերպել հրապարակային քննարկում նախարարի մասնակցությամբ՝ ապահովելով անկախ տեսակետների ներկայացումը»․ Գրիգորյանի բաց նամակը՝ Ղազարյանին
«Բժշկի ձայնը» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը բաց նամակ է գրել Պետրոս Ղազարյանին։
Նամակում ասվում է․
«Հաշվի առնելով Ձեր կողﬕց կազմակերպվող հարցազրույցների և հաղորդուﬓերի հանրային կարևորությունն ու ազդեցությունը՝ ցանկանում ենք բարձրաձայնել առողջապահության ոլորտին առնչվող թեմաների ներկայացման ձևաչափի վերաբերյալ կարևոր դիտարկում։
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի հանրությանը ներկայացվող քննարկուﬓերը լինեն բազմակողմանի և հավասարակշռված։ Մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտի խնդիրներին, կարևոր է, որ, բացի Առողջապահության նախարարի կամ պետական պաշտոնական դիրքորոշուﬕց, ներկայացվեն նաև այլ մասնագիտական և անկախ կարծիքներ՝ ոլորտի փորձագետների, բժիշկների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։
Այդ մոտեցումը ոչ ﬕայն կբարձրացնի քննարկուﬓերի որակը, այլև կնպաստի հանրային վստահության ձևավորմանը և խնդիրների առավել ամբողջական ընկալմանը։ Առաջարկում ենք նաև քննարկել թեմատիկ բանավեճերի կազմակերպման հնարավորությունը, որտեղ տարբեր դիրքորոշուﬓեր ունեցող մասնագետներ կունենան հավասար հարթակ՝ ներկայացնելու իրենց տեսակետները։ Սա կարող է էապես նպաստել առողջ և կառուցողական հանրային դիսկուրսի զարգացմանը։
Եթե իսկապես Հանրային հեռուստաընկերությունը բաց է տարբեր կարծիքների համար, և չեք խուսափում մասնագիտական բանավեճից, առաջարկում ենք առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ կազմակերպել հրապարակային քննարկում՝ Առողջապահության նախարարի մասնակցությամբ, ապահովելով նաև այլ մասնագիտական և անկախ տեսակետների ներկայացումը։ Սա կնպաստի հավասարակշռված և բազմակողմանի հանրային քննարկման ձևավորմանը։
Շնորհակալություն ուշադրության համար», - ասվում է նամակում։