Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմությունը չպետք է խորհրդարան մտնի (Տեսանյութ)
17/04/2026 21:26

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմությունը չպետք է խորհրդարան մտնի (Տեսանյութ)

Ընտրություններից 1,5 ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ընդդիմությունը «չպետք է հաղթահարի ԱԺ մտնելու անցողիկ շեմը»։

«Նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, քանի որ ինչպես քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվել է, այդ ուժերն իրենց կողմնակիցներին անվանել են «շուն ու շանգյալ», և «բոշա»։ Չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր են պատրաստ են ընդունել այդ անվանարկումը և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության որևէ մեկին»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմությունը չպետք է խորհրդարան մտնի (Տեսանյութ)