Գնում ենք վճռական ճակատամարտի. Լևոն Զուրաբյան
18/04/2026 13:34

Գնում ենք վճռական ճակատամարտի. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ արտահերթ համագումարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սպասվող ընտրություններին գնում են վճռական ճակատամարտի։

«Գնում ենք կռվի, չէ՞, վճռական ճակատամարտի», - ասաց նա։

Զուրաբյանն ասաց, որ ոգևոված է նախընտրական ցուցակով։

«Մարտունակ, լավ, մրցունակ ցուցակ է ստացվել։ ՀԱԿ թիմը երիտասարդական ավյունի և քաղաքական, պրոֆեսինալ փորձառության միաձուլում է։ Ունենք և ջահել, և ահել, ունենք 1988 թվականին բովով անցած վետերանների համաստեղություններ, ունենք երիտասարդական սերունդ, որը նույն պայքարի ոգով է անցել», - նշեց նա։