Սամվել Կարապետյանը 100 տոկոս չի կարող լինել և՛ պատգամավորի, և՛ վարչապետի թեկնածու. Արթուր Հովհաննիսյան (Տեսանյութ)
18/04/2026 13:03

Սամվել Կարապետյանը 100 տոկոս չի կարող լինել և՛ պատգամավորի, և՛ վարչապետի թեկնածու. Արթուր Հովհաննիսյան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու չի կարող լինել, չգիտեմ՝ ինչ շանսերի մասին է խոսում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Սամվել Կարապետյանը 100 տոկոս չի կարող լինել և՛ պատգամավոր, և՛ վարչապետի թեկնածու: Ժողովուրդն է  որոշում՝ ով քանի տոկոս վստահություն ունի, ով քանի տոկոս շանս ունի: Ժողովուրդը հունիսի 7-ին կորոշի: Ժողովուրդը հունիսի 7-ին պատերազմի եռագլուխ կուսակցությանը պետք է տա 0 ձայն», - նշեց իշխանական պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ դատական նիստից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ լիարժեք հաղթանակ են տանելու։

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- ասել է ընդդիմադիր գործիչը: