Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան
18/04/2026 16:50

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ կիրառվել է բացակայության արգելք,  այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Պաշտոնապես երկու մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոական կեղծիքի մեղադրանք է առաջադրվել, դրանք կոնկրետ վերաբերվոըւմ են Մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին: Սմբատ Լպուտյանը դիտավորությամբ որևէ արարք չի կատարել, և երբ կաշկանդված չլինեն նախաքննական գաղտնիքի չհրապարակման արգելքով, հանրությունն ամեն ինչ կիմանա»,- մանրամասնել է:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր,  որ ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան