Ո՞ւմ է նկատի ունեցել Փաշինյանը՝ «շուն ու շանգյալ» ասելով
18/04/2026 13:08

Ո՞ւմ է նկատի ունեցել Փաշինյանը՝ «շուն ու շանգյալ» ասելով

Այսօր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարդկանց «շուն ու շանգյալ» անվանելու մասին, ասաց, որ այդ կերպ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում՝ իրենց ընտրությամբ ցույց տալ, թե ով է «շուն ու շանգյալ»։

«Նկատի եմ ունեցել պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։ Շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցության մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել»,-ասաց նա։