Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան
18/04/2026 13:21

Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան

Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք, իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել, այս մասին  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ արձագանքելով իշխանության պնդումներին, որ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները:

Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է Արցախի ղեկավարությանը, ապա հարցը չի կարող դիտարկվել միակողմանի:

 «Ես սահմանափակում ունեմ խոսելու մի մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է։ Իմ քաղաքական տարաձայնություններից Արայիկ Հարությունյանի հետ ճիշտ չեմ համարում խոսել: Արցախի նախագահ Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում, և այն խիզախ, հայրենասեր, պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չեն ունեցել, որովհետև արդեն որերորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ղեկավարությունը ցանկանում էր հրաժարական տալ»,- ասաց Մամիջանյանը:

Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան