Նորից հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
18/04/2026 17:31

Նորից հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում

Այսօր ՆԳՆ  112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ խոշոր հրդեհը  բռնկվել է աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով լցված տարածքում։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։

Այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։