«Հրապարակ». Իշխանությունը ներդրված գործակալներ ունի ընդդիմադիրների շարքերում
18/04/2026 08:30

«Հրապարակ». Իշխանությունը ներդրված գործակալներ ունի ընդդիմադիրների շարքերում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել, որոնք պետք է մասնակցեն նախընտրական անցուդարձին՝ ոչ միայն ներսից ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու, այլև քրեական գործընթացներում քաղաքական մրցակիցների դեմ գործելու, ցուցմունքներ տալու նպատակով:

Իշխանական մեր աղբյուրներից պարզեցինք, որ իշխանությունը ներդրված գործակալներ ունի թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և հատկապես Սամվել Կարապետյանի թիմերում։ Պատահական չէ, որ նախօրեին Արտաշատի կառույցից ձերբակալված մեկ տասնյակից ավելի անձանց մոտ կեսը ցուցմունքներ է տվել իբր կաշառք վերցնելու վերաբերյալ»։

«Հրապարակ». Իշխանությունը ներդրված գործակալներ ունի ընդդիմադիրների շարքերում