«Հրապարակ». Զինկոմներին հրահանգել են ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդներին ծանուցագրեր ուղարկեն և վարժական հավաքների հրավիրվեն
18/04/2026 08:33

«Հրապարակ». Զինկոմներին հրահանգել են ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդներին ծանուցագրեր ուղարկեն և վարժական հավաքների հրավիրվեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու:

Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, և վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից»։