.jpg)
Գոհար Ղումաշյանը պարզաբանել է՝ ինչու է ցանկացել հեռուստացույց նվիրել 103-ամյա կնոջը (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խոսքով՝ ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի թիրախավորել է հայ կնոջը, վիրավորել ու ծաղրել պատերազմի մասնակից վետերաններին.
«Այս ռեժիմը թիրախավորեց նաև ինձ, բայց իրենք այստեղ էլ սխալվեցին՝ չգնահատելով մեր իրական ներուժն ու պայքարող տեսակը։
Փորձեցին շանտաժի ենթարկել` իմ մանկահասակ երեխայով և կրծքի կաթով, բայց հաշվի չառան իմ բարձր գիտակցությունն ու իրական նպատակները»։
Ղումաշյանը նշեց, որ հզոր միջոց ունեն իշխող ուժի դեմ, և դա միասնականությունն է։ Նա նաև պարզաբանեց, թե ինչու է ցանկացել հեռուստացույց նվիրել 103-ամյա կնոջը։