Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է
20/04/2026 21:44

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մալխաս Ամոյանը (77 կգ) կիսաեզրափակչում մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրին Գուտուի հետ և 3:1 հաշվով առավելության հասնելով նրա նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ փուլ։

Ապրիլի 21-ին Ամոյանը չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ։