Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ընթացքում զոհվել է 3375 մարդ
20/04/2026 12:39

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ընթացքում զոհվել է 3375 մարդ

Իրանական IRNA լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդին հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքով մահացել է 3375 մարդ։

«Պատերազմի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլի 10-ի վերջին ժամերը մահացածների ընդհանուր թիվը կազմել է 3375: Նրանցից 2875-ը տղամարդիկ էին, իսկ 496-ը՝ կանայք: Այս պահին չորս մարմին չի նույնականացվել՝ ստացած վնասվածքների ծանրության պատճառով», - հայտարարել է կազմակերպության ղեկավարը։

«Տարիքային բաշխմամբ՝ մենք ունեցել ենք մեկ տարեկանից փոքր 7 մահ, մեկից 12 տարեկան՝ 255, 13-ից-18 տարեկան՝ 121, 19-ից 30 տարեկան՝ 969, 31-ից 40 տարեկան՝ 792, 41-ից 50 տարեկան՝ 639, 51-ից 60 տարեկան՝ 267, 61-ից 70 տարեկան՝ 163, և 71 և բարձր տարիքի 60 մահ»,-հայտնել է նա։

Մասջեդին Մինաբի Շաջարե Թայեբեհ դպրոցի ռմբակոծությունը բնութագրել է որպես ողբերգական միջադեպ։ Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 160 երեխա։