.jpg)
21/04/2026 10:17
Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում. մանրամասներ՝ թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքից
Վեճ է ծագել ուղևորի և թիվ 8 երթուղու վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։