Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
21/04/2026 22:11

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին է արժանացել 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:

Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ: