«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
21/04/2026 08:43

«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի և նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետևել։ 

Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաև, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը»։

«Հրապարակ». Ինչու էր Փաշինյանն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր