Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
21/04/2026 15:35

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։

«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է