Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին
21/04/2026 20:07

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մենկած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։

Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին