Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու
21/04/2026 10:26

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին:

Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը:

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու