.jpg)
Խաբում եք բնակչությանը. Գևորգ Գրիգորյանի արձագանքը՝ առողջապահության նախարարին (Տեսանյութ)
«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը հրապարակմամբ արձագանքել է առողջապահության նախարարի «մանիպուլյացիաներին»։
«Առողջապահության նախարարը վախենալով բանավեճից և ճշմարտության հետ առերեսումից, Ազգային ժողովի փակ քննարկման շրջանակներում նշում է, որ ապահովագրական համակարգի ներդրումից ի վեր իրականացվել է 1386000 ամբուլատոր ծառայություն։ Հարգելի՛ տիկին նախարար, քանի՞ տոկոսն է եղել պոլիկլինիկական օղակում իրականացված ամբուլատոր ծառայությունների չափաբաժինը։
Պոլիկլինիկայում, առանց այդ էլ պացիենտը, որը որ կցագրված էր տվյալ պոլիկլինիկային, չէր վճարում ո՛չ խորհրդատվության, ո՛չ նշանակած բուժման համար, ուստի խնդրում եմ Ձեզ, առանձնացրեք այդ թիվը և կստանաք իրական քանակը, թե ովքեր են շահել առողջության ապահովագրության համակարգի ներդրումից, որովհետև Դուք մանիպուլացնում եք այդ թվերը և խաբում բնակչությանը»,-ասել է Գևորգ Գրիգորյանը։