FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Միքայել Մելքումյանը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)
22/04/2026 15:20

FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Միքայել Մելքումյանը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել, այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը։

Խոսքը վերաբերում է փաստերի ստուգման հարթակի՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերի վերաբերյալ հրապարակմանը: Մարզային այցելություններից մեկում Ծառուկյանն ասել էր՝ Ռուսաստանից ամսական 150-180 միլիոն դոլար տրանսֆեր է գալիս Հայաստան:

Ըստ FIP-ի՝ Ծառուկյանի ներկայացրած տվյալները ճշգրիտ չեն: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ միգրանտներից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը վերջին 26 ամիսներին մի քանի անգամ փոքր է հայտարարված ցուցանիշից և չի հատում 40 միլիոն դոլարի սահմանը։

«Փաստերի ստուգման հարթակը կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ-որ մի աղբյուրից թիվ է վերցրել ու ասել՝ այս թիվը այսքան է, դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ: Չի կարելի փաստերի ստուգման հարթակ հանդիսանալ և չստուգված, մերկապարանոց հայտարարություն անել և փորձել թյուրիմացություն ստեղծել ամբողջ հասարակության համար։ Մասնագիտական գնահատականն այն է, որ պարոն Ծառուկյանը շատ ճիշտ նպատակակետին է ասել, մի բան էլ քիչ է ասել»,- ընդգծել է Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Միքայել Մելքումյանը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)