Այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
22/04/2026 16:51

Այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ. Գոհար Մելոյան (Տեսանյութ)

Այսօր դրվում է «Ուժեղ Հայաստանի» մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Մենք գնում ենք հաղթարշավի և բացարձակ մեծամասնական հաղթանակի։ Այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել լրահոսում, դեռևս փորձաքննության չեն ենթարկվել, որ հասկանանք՝ ում կողմից են իրականացված և ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները»,-նշեց Մելոյանը։

Նա ասաց՝ ունեն հստակ օրակարգ, տեսլական, և այն քաղաքական ուժն են, որը եկել է իրենց կաշկանդելու՝ թե՛ օրենքով ու իրավունքով, թե՛ բարեվարքությամբ։

Հիշեցնենք՝ քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակները ներկայացրեց ԿԸՀ։