.png)
22/04/2026 21:10
Ծանրամարտիկ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտիկ Մարտին Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 148 կգ ու 152 կգ:
Հրում վարժությունում բարձրացրել է 186 կգ: Այս ձևում նա երկրորդն էր:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Մարտին Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: