Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Ռուսաստանում անցկացված մրցաշարի բրոնզե մեդալակիր
22/04/2026 21:54

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Ռուսաստանում անցկացված մրցաշարի բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացված «XXIII Karpov International Chess Tournament» շախմատի շրջանային մրցաշարում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Արամ Հակոբյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 5 միավոր:

Լավագույն եռյակը հետևյալն է.

1-ին տեղ՝ Դենիս Լազավիկ՝ 6 միավոր

2-րդ տեղ՝ Բենիամին Գլեդուրա՝ 5.5 միավոր

3-րդ տեղ՝ Արամ Հակոբյան՝ 5 միավոր։