ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում ենք. Լիպարիտ Դրմեյան
23/04/2026 11:02

ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում ենք. Լիպարիտ Դրմեյան

Համագործակցություն միանշանակ չի կարող լինել իշխող վարչակազմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ԿԸՀ-ում ընտրական ցուցակը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։

«Իսկ թե որ ուժերի հետ ինչ ձևաչափով կլինի համագործակցություն, կարծում եմ՝ դրա մասին մի փոքր վաղ է խոսել։ Մոտ ժամանակներում քաղաքական դաշտն ամբողջությամբ կբյուրեղանա, կունենանք նաև ընտրությունների արդյունքները, արդեն հստակ կլինի, թե որ ուժերի հետ ինչպիսի ձևաչափով ենք կարողանում համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի»,-ասաց Լիպարիտ Դրմեյանը։