.jpg)
Տնտեսության զարգացման նոր ծրագրերը հեղափոխական են լինելու Հայաստանի կյանքում. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի կուսակցությունը մոտակա շրջանում։
Նրանք առաջարկելու են, որ փոքր բիզնեսն ազատվի շրջանառության հարկից, ինչը կապահովի 50 հազար նոր աշխատատեղ։
«Մենք 300 հազար նոր աշխատատեղ ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի կառավարությունն արդեն Հայաստանի դռներն էր բացել 300 հազար ադրբեջանցիների համար»,- ընդգծել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ օտարերկրյա մեծ ներդրումներ են պետք, որոնք իրենք կապահովեն կարճ ժամանակում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ ընդգծել է՝ առաջիկա հանդիպումների ժամանակ սկսելու են ներկայացնել տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որն, իր կարծիքով, հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։