Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ
23/04/2026 17:01

Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։ Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսում է ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։ Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ