.jpg)
23/04/2026 13:20
Ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը. նա շիշ է նետել տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ (Տեսանյութ)
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել զոհված զինծառայողի մորը։
Տեսանյութում ոստիկանության աշխատակիցն ասում է, որ որոշ հարցեր ենթակա են պարզաբանման, պետք է պարզաբանել բաժանմունքում։
Պատճառը համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ կինը շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։