.jpg)
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) չի մասնակցի ընտրություններին։ Նրանք մտափոխվել են և հայտարարել, որ իրենց հիմնադրած ուժը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։
Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։
Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացած ՄԱՍԿ-ի արտահերթ համագումարում հաստատվել էր ԱԺ հերթական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը, առաջին համարը Ավագյան Օֆելյան է, իսկ երկրորդ և երրորդ համարում Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյան են: