.png)
Անգամ կարմիր լույսի տակով չեմ անցել. Արամ Քոչարյանը՝ դատավորին (Տեսանյութ)
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր ընթանում է Խաչիկ Գալստյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու համար: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։
Այս նիստում դատավորը պարզեց Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանի ինքնությունը։
Դատավորի հարցին՝ նախկինում դատվածություն ունեցե՞լ է, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ. «Անգամ կարմիր լույսի տակով անցած չեմ եղել»։
Նա հայտնեց նաև, որ ունի 18-ամյա որդի։ Քոչարյանն այս պահին աշխատում է դպրոցում՝ որպես փոխտնօրեն։
Դատարանի որոշմամբ՝ խափանման միջոցի հարցի քննարկումը, որի ընթացքում վկայակոչվելու են նաև Արամ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, կանցկացվի դռնփակ ռեժիմով։