.png)
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտեցին ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ: