Չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, թե՝ ոչ, կգործենք ըստ իրավիճակի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
23/04/2026 13:15

Չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, թե՝ ոչ, կգործենք ըստ իրավիճակի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տեղեկություն չունի, որ Ռուսաստանը որոշել է խոչընդոտել Հայաստանից գյուղմթերքով մեքենաների մուտքը Ռուսաստան։

«Գոնե այս պահին նման պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այդ կառույցում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չի ձեռնարկի։

«Մենք դե յուրե ու վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, կգործենք ըստ իրավիճակի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Չեմ կարող ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, թե՝ ոչ, կգործենք ըստ իրավիճակի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)