Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը, մեկուկես միլիոն սպանված հայերի ճակատագիրը, դիմացն առաջարկելով Թուրքիայից բերված էժան լոլիկ. Կարապետյան (Տեսանյութ)
24/04/2026 11:31

Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը, մեկուկես միլիոն սպանված հայերի ճակատագիրը, դիմացն առաջարկելով Թուրքիայից բերված էժան լոլիկ. Կարապետյան (Տեսանյութ)

Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը, մեկուկես միլիոն սպանված հայերի ճակատագիրը։ Դրա դիմաց առաջարկում են Թուրքիայից բերված էժան լոլիկ, ո՞րն է մեր գնահատանքը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր պահանջը Ցեղասպանության ճանաչումն է։ Մեզ պետք է Ցեղասպանության համաշխարհային ճանաչում։ Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը։ Դա տարածաշրջանում արդարության վերականգնման միակ ճանապարհն է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ դա ազգերի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման միակ ճանապարհն է։

«Տարածաշրջանում մենք պետք է ունենանք լավ հարաբերություններ, բայց դա չպետք է լինի արյան վրա, այլ՝ արդարության հիմքով։ Մենք պատրաստ են վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանի, բայց թուրք հասարակության հետ ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք»,-ասաց Կարապետյանը։

Այս իշխանությունն առաջարկում է մոռանալ մեր պատմությունը, մեկուկես միլիոն սպանված հայերի ճակատագիրը, դիմացն առաջարկելով Թուրքիայից բերված էժան լոլիկ. Կարապետյան (Տեսանյութ)