«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայերի հիշատակին». Թրամփ
24/04/2026 19:56

«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայերի հիշատակին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, օգտագործել է  Մեծ Եղեռն եզրույթը։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: ... Մեր հարգանքն ենք արտահայտում այն ուժի և վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի մեծ ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա: ... Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

ԱՄՆ նախագահը ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ  ռազմավարական գործընկերությանը, նշել, թե այն հայ ժողովրդի համար «մեծ հնարավորություններ է ստեղծում» և «խթանում երկարատև կայունություն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում»: