.jpg)
Թող Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսությամբ ամրապնդվի միասնության ոգին աշխարհասփյուռ հայության մեջ. Հայր Զաքարիա
Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է, թե ինչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը.
«2015 թ. ապրիլի 23-ին ազգային-եկեղեցական մեր կյանքում կարևոր դեպք տեղի ունեցավ. Հայոց Եկեղեցին սրբադասեց Հայոց Ցեղասպանության նահատակներին՝ այդպիսով վերականգնելով սրբադասման կարգը:
Ժամանակակից լինելով այս իրադարձությանը՝ գուցե ցայսօր այնքան էլ խորությամբ չենք զգում դրա հոգևոր նշանակությունը կամ դեռ ամբողջությամբ չենք հասկացել կատարվածի իմաստը, բայց այն մեր ժողովրդի մեկդարյա սպասումների և երազանքների իրականացումն էր:
Թող Հայոց Ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր Հայրենիքը և ամրապնդվի սիրո, համերաշխության և միասնության ոգին աշխարհասփյուռ հայության մեջ»:
