.jpg)
24/04/2026 14:30
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը։