.jpg)
Ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ «ոխերիմ ընկերներ» ասելով
Այսօր լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ անդրադարձավ իր ձևակերպմանը, որը տեղ էր գտել իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ արված հայտարարությունում և ասաց՝ ում նկատի ուներ «ոխերիմ» ընկերներ ասելով։
«Վերաբերում էր տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։
Կոնկրետ անուններ նա չցանկացավ հնչեցնել։
Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, իր հայտարարության կոնկրետ հատվածում երեկ նշել էր.
«... 2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար...»։