.jpg)
Աղոթք բարձրացրինք, որ ազգս սիրով, միաբան ու համերաշխ դիմագրավի բոլոր փորձությունները. Վեհափառ (Տեսանյութ)
Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերն իր շնորհը և խաղաղությունը հղի մեր ժողովրդին, որպեսզի ազգս հայոց`սիրով միաբան, համերաշխ և հոգով աննկուն, դիմագրավի բոլոր փորձություններին, այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Մեր հայցն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապահ լինի ազգիս հայոց, ի Հայաստան, ի Սփյուռս: Մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը իր շնորհը, խաղաղությունը, սերը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի հայոց ազգը սիրով, միաբան, համերաշխ և ոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր փորձությունները, մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության և անվտանգության պայմաններում»,-ասաց հայրապետը:
Վեհափառը չպատասխանեց եկեղեցու դեմ տարվող արշավի մասին հարցերին` հորդորելով չխաթարել օրվա խորհուրդը։