«Հրապարակ». Ինչ է հրահանգել Փաշինյանը մարզպետներին
24/04/2026 09:23

«Հրապարակ». Ինչ է հրահանգել Փաշինյանը մարզպետներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի հաղթահարում Գյումրիի ֆիասկոն և, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հրահանգել է մարզպետներին, որ նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հերթով հանրահավաքների նախապատրաստություն տեսնեն մարզկենտրոններում և ցրեն Գյումրվա խայտառակ տպավորությունը։
    
Չնայած տևական ժամանակ է՝ Փաշինյանը բոյկոտել է իր սիրելի ֆորմատը՝ հանրահավաքներին անձամբ չի մասնակցում, վկան Էջմիածնի, Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցկացված հավաքներն են, քանի որ, ասում են՝ հասկացել է, որ որտեղ երևում է, պարտությունը երաշխավորված է, բայց Գյումրիից հետո մտքափոխվել է և որոշել է թեկուզ համերգային ֆորմատով ցույց տալ, թե որքան մարդ է իր հետևից գնում։ Մարզպետներին ուլտիմատում է տրվել՝ կա՛մ ապահովում եք բազմամարդ հավաքներ, կա՛մ հրաժեշտ եք տալիս ձեր պաշտոններին»։

«Հրապարակ». Ինչ է հրահանգել Փաշինյանը մարզպետներին