Փոփոխությունը գալիս է Չարենցավան և Հրազդան. «Ուժեղ Հայաստան»
25/04/2026 18:48

Փոփոխությունը գալիս է Չարենցավան և Հրազդան. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը Չարենցավանում տարածքային գրասենյակ է բացելու։ 

«Փոփոխությունը գալիս է Չարենցավան և Հրազդան»,-ազդարարում են կուսակցության անդամները։ 

Տեղի են ունենալու նաև հանդիպումներ քաղաքացիների հետ։

«Ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին Չարենցավան, 6-րդ թաղամաս, 6-23 հասցեում միասին կբացենք «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը։ 

Իսկ ժամը 17:00-ին Հրազդանում, Օգոստոսի 23-ի փողոց, 62 հասցեում կսպասենք ձեզ»,-ասված է «Ուժեղ Հայաստանի» հայտարարության մեջ։