Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար
25/04/2026 20:06

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտարարել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», -հայտնել են Վրաստանից։

Անցակետ տանող ճանապարհը երեկվանից փակ էր՝ եղանակային պայմանների պատճառով։  Ավելի վաղ այն բացվել էր մարդատար մեքենաների համար, այժմ նաև՝ բեռնատարների։