Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել
25/04/2026 15:33

Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ 

Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինային տրամադրված օգնության համար։

Իր հերթին, Ալիևը խոսել է Կիևի հետ հարաբերությունների կարևորության մասին՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունը շատ ամուր քաղաքական հիմք ունի:

«Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել