Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ
25/04/2026 13:41

Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակվում է:

Այսօր՝ մրցումային հերթական օրը, ասպարեզ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ներկայացուցիչներ:

Պայքարի մեջ կմտնեն և իրենց գոտեմարտերը կանցկացնեն հետևյալ մարզիկները.

  • 61 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան
  • 74 կգ քաշային կարգ՝ Նարեկ Հարությունյան
  • 92 կգ քաշային կարգ՝ Մուշեղ Մկրտչյան
  • 125 կգ քաշային կարգ՝ Խաչատուր Խաչատրյան։
Ըմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ըմբիշներ