.png)
25/04/2026 21:39
Վթար՝ «Արծվի թևերի» մոտ. տուժածներ կան
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհիn, «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի երկու ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգի էլ, տեղում առաջին բուժօգնություն ստանալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։