Ինչու են ուզում կալանավորել Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին
27/04/2026 18:21

Ինչու են ուզում կալանավորել Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին (Կանդազին)։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է ձերբակալման պատճառին՝ գրելով, թե  Արթուր Ավանեսյանի հնչեցրած որ արտահայտության համար են նրան ուզում կալանավորել։

«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:

Համ աշխատանք ենք ունենալու(300.000 աշխատատեղ) ,

Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,

Համ մեր տունն ենք ունենալու - (20.000 մատչելի բնակարան):

Կանդազ

Այս արտահայտության համար են ուզում կալանավորել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։