.jpg)
Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին (Տեսանյութ)
Չարենցավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին։
«Երբ մենք ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կան, որ կասկածանքով են վերաբերվում։
Ձեզ մի օրինակ բերեմ, թե ինչ է լինելու 47 օր հետո, երբ Սամվել Կարապետյանը ստանձնի առաջնորդությունը։
Մեր երկիրը տարեկան 60 միլիոն դոլարի 15 հազար տոննա ցինկապատ ապրանք է ուղարկում այլ երկրներ։ Տարեկան 20 միլիոնի հում ցինկ է արտահանում, արտահանում ենք, վերամշակում են, 2-3 անգամ թանկ մեզ վրա են վաճառում։ Ի՞նչն է խնդիրը, որ այդ ամենը մեր երկրում չենք անում»,-նշել է Կարապետյանը։